Խնդրում ենք սպասել...

Միջազգային

The Guardian-ի և հեղինակավոր այլ պարբերականների հետ համագործակցած լրագորղը կոչ է արել սպանել Թրամփին

11:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
The Guardian-ի և հեղինակավոր այլ պարբերականների հետ համագործակցած լրագորղը կոչ է արել սպանել Թրամփին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Մոնիշա Ռաջեշը գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որով կոչ է արել սպանել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` հարուցելով մարդկանց ոչ միանշանակ արձագանքը:

Ինչպես հայտնում է thesun.co.uk-ը, լրագրողն, ով աշխատել է նաև The Daily Mirror և The Daily Telegraph պարբերականների համար, ընտրություններից հետո Twitter-ում գրել է. «Նախագահին սպանելու ժամանակը եկել է»:

Սակայն օգտատերերի քննադատական մեկնաբանությունների տարափից հետո Ռաջեշը ստիպված է եղել փակել իր էջը: Օգտատերերի մեծ մասն անընդունելի է համարել վիրտուալ տիրույթում սպանության կոչի հրապարակումն ու դիմել է The Guardian-ին՝ մեղադրելով բռնության կոչեր անող և կանխակալ դիրքորոշմամբ լրագրողներ ունենալու համար:

Հեղինակավոր պարբերականի խմբագրությունն ասել է, որ Ռաջեշն իրենց հիմնական աշխատակազմում ներառված չէ ու պարզապես համագործակցում է իրենց հետ: Ուստի՝ Guardian-ը պատասխանատվություն չի կրում անձնական դաշտում նրա արտահայտած մտքերի համար:

5869 | 3
Facebook