Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կհրաժարվի նախագահական աշխատավարձից

10:30, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփը կհրաժարվի նախագահական աշխատավարձից

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը խոստացել է հրաժարվել ի պաշտոնե հասանելիք աշխատավարձից:

Ինչպես գրում է cbsnews.com-ը, նորընտիր նախագահն աշխատավարձից հրաժարվելու հայտարարությունն արել է ընտրվելուց հետո տված առաջին հարցազրույցի ժամանակ:

«Ես երբեք այս թեմայի շուրջ չեմ խոսել, բայց պատասխանս «ոչ» է: Կարծում եմ, ըստ օրենքի` ես պետք է տարեկան 1 դոլար ստանամ, թեև իրականում չգիտեմ նախագահի աշխատավարձի չափը»,- ասել է Թրամփը:

Երբ լրագրողը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է տարեկան 400.000 դոլարին, Թրամփը ևս մեկ անգամ հաստատել է, որ հրաժարվում է աշխատավարձից:

Ըստ հեղինակավոր Forbes հանդեսի թարմ տվյալների՝ Թրամփի կարողությունը գնահատվում է 3.7 մլրդ դոլար:

6916 | 2
Facebook