Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄքԳրեգորը, հաղթելով Ալվարեսին, դարձավ միաժամանակ երկու քաշային կարգերում UFC առաջին չեմպիոնը

22:50, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
ՄքԳրեգորը, հաղթելով Ալվարեսին, դարձավ միաժամանակ երկու քաշային կարգերում UFC առաջին չեմպիոնը

Նյու Յորքում կայացած UFC 205 մրցաշարի շրջանակներում իռլանդացի մարտիկ Քոնր ՄքԳրեգորը հաղթել է ամերիկացի Էդի Ալվարեսին՝ նվաճելով թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն ավարտվել է նոկաուտով՝ երկրորդ ռաունդում։ ՄքԳրեգորի հարվածաշարից հետո, Ալվարեսը նոկդաունում է հայտնվել, ինչից հետո իռլանդացին շարունակել է հարվածները, և մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։

Այսպիսով, 28-ամյա ՄքԳրեգորը, նվաճելով թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, պահպանել է նաև կիսաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով միաժամանակ երկու քաշային կարգերում UFC առաջին չեմպիոնը
9018 | 0
Facebook