Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բուրբոնների թագավորի թունելը` հին ավտոմեքենաների գերեզման

18:25, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Բուրբոնների թագավորի թունելը` հին ավտոմեքենաների գերեզման

Նեապոլի Պյացցա-դել-Պլեբիշիտո հրապարակից 500 մ հեռավորության վրա գտնվող դուռը տանում է դեպի 30 մ խորությամբ գտնվող թունելը: Բուրբոնների թունելը բաղկացած է 530 մ ձգվող հսկայական անցումներից, մեծ քարայրերից ու նեղ անցքերից: 19-րդ դարի կեսերին կառուցված թունելը լքվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և նորից հայտնաբերվել միայն 2000-ականներին:

Թունելը կառուցվել է Ֆերդինանդ Երկրորդ Բուրբոնի մտահղացմամբ: Նա եղել է 2 Սիցիլիաների թագավորը և շատ է վախեցել, որ իրեն գահընկեց կանեն սիցիլիացիներն ու նեապոլցիները, որոնք ընդդիմության ալիքներ էին բարձրացնում նապոլեոնական պատերազմների անկայուն ժամանակաշրջանում:

1816 թվականից սկսած 3 մեծ ապստամբություն է տեղի ունեցել Բուրբոնների իշխանության դեմ, որոնցից ամենախոշորը եղել է 1848-ինը, երբ հեղափոխականները 16 ամսով եկել են իշխանության: 1849-ին գահ վերադարձած Ֆերդինանդ Երկրորդը հապճեպ փոփոխել է սահմանադրությունը և սկսել է անվտանգ նահանջի ուղիներ մշակել: Սակայն նա մահացել է 1859-ին, մինչև թունելի շինարարության ավարտը:

Թունելից ոչ ոք չի օգտվել մինչև 1930-ական թվականները, երբ այն վերածվել է առգրավված և մաքսանենգությամբ ձեռք բերված ավտոմեքենաների պահեստի: Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ ստորգետնյա տարածքն օգտագործվել է որպես հիվանդանոց ու ապաստարան: Պատերազմից հետո այն դարձել է աղբանոց: Այստեղ են նետել շինարարական աղբը, հին հեռուստացույցները, սառնարանները, մեքենաներն ու մոտոցիկլետները, ֆաշիստական մարմարե քանդակները: Այնուհետև այն կապարակնքել են ու մոռացել դրա գոյության մասին:
     Այսօր այս ստորգետնյա անցքերն իրենց «պատմական» աղբի հետ վերածվել են թանգարանի:

8746 | 0
Facebook