Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վշտահար Քլինթոնը մատնանշել է` ում մեղքով է պարտվել

12:55, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Վշտահար Քլինթոնը մատնանշել է` ում մեղքով է պարտվել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահի ընտրություններում իր պարտության մեղավոր է համարում Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյսմ Քոմիին, ով հայտարարել էր Քլինթոնի հանդեպ հետաքննության վերականգնման մասին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Եվ չնայած Քոմին ընտրությունների նախօրեին հայտարարել է Քլինթոնի անմեղության մասին, Քլինթոնը համարում է, որ իրեն քաղաքական մեծ վնաս է հասցվել:

«Կան շատ հանգամանքներ, որոնց պատճառով այս ընտրությունները հաջող չանցան: Սակայն մեր վերլուծությունը պարզեց, որ Քոմիի նամակը կասկածներ է հարուցել, որոնք անհիմն են եղել ու հանգեցրել են մեր շարժման ընթացքի դանդաղեցմանը: Նրա նամակն ազդել է ամերիկացիների որոշման վրա»,- ասել է Հիլարի Քլինթոնը` նաև նշելով, որ Թրամփն ընտրություններից առաջ մշտապես հարձակումներ է գործել իր հասցեին:

«Ես պարզապես վշտահար եմ: Չեմ պատրաստվում ձևացնել, թե այդպես չէ: Սա ծայրահեղ ծանր պարտություն է, հատկապես` որ բոլորն աշխատում էին այդքան ջանասիրաբար»,- ասել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ 2015-ին ենթադրություններ են ի հայտ եկել, թե Քլինթոնը պետքարտուղար աշխատած ժամանակ իր անձնական նամակագրական փոստն օգտագործել է գաղտնի փաստաթղթերի պահպանման և գործնական նամակագրություն վարելու համար: 2016-ի հուլիսին ՀԴԲ-ն, Քլինթոնի կողմից օրենքի միտումնավոր խախտման ապացույցներ չգտնելով, փակել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի դեմ հետաքննությունը:

Հոկտեմբերի 28-ին նոր նյութերի ի հայտ գալուց հետո հետաքննությունը վերաբացվել է, իսկ ընտրությունների օրվանից 2 օր առաջ կրկին փակվել:

17773 | 7
Facebook