Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչությունից 1 տարի անց Սթինգի համերգով բացվել է «Բաթակլան» թատրոնը

13:35, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Ահաբեկչությունից 1 տարի անց Սթինգի համերգով բացվել է «Բաթակլան» թատրոնը

Փարիզում ահաբեկչությունից ուղիղ մեկ տարի անց բրիտանացի երգիչ Սթինգի համերգով բացվել է «Բաթակլան» թատրոնը: Համերգն սկսվել է 1 րոպե լռությամբ` ի հիշատակ ահաբեկչական հարձակման 90 զոհերի:

Երգիչը հայտնել է, որ համերգի ողջ հասույթը կփոխանցվի Life For Paris և «Նոյեմբերի 13» հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց ժամանակ զոհվել է 130 մարդ: Գրեթե միաժամանակ պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, հրաձգություններ են տեղի ունեցել մի քանի ռեստորաններում և գրավվել է «Բաթակլան» թատրոնը: Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն, ինչպես հայտնի է, ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը:

5713 | 0
Facebook