Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է «Գոլոս»-ի ամենավառ ներկայացուցիչներից մեկն` Անդրեյ Դավիդյանը

12:05, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Մահացել է «Գոլոս»-ի ամենավառ ներկայացուցիչներից մեկն` Անդրեյ Դավիդյանը

Ռուսական «Գոլոս»-ի ամենավառ մասնակիցներից մեկը` հայազգի Անդրեյ Դավիդյանն, ով երեկ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, այսօր` նոյեմբերի 13-ին մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ սրտի կաթված է արձանագրվել: Բժիշկներին չի հաջողվել փրկել 60-ամյա երգչի կյանքը:

Նա հայտնի էր տարբեր խմբերի հետ ունեցած իր համատեղ աշխատանքներով` «СВ», «Ռոք ատելյե», «Նահանջ տարի»: Նա նաև Ալեքսանդր Գրադսկու, Ժաննա Ագուզարովայի և այլոց հետ մասնակցել է «Նեղացնելով շրջանակը» երգի ձայնագրման աշխատանքներին:

Հանդիսատեսի լայն շրջանակներին Անդրեյ Դավիդյանը հայտնի է դարձել ռուսական «Գոլոս» նախագծին մասնակցելու շնորհիվ:

Անդրեյ Դավիդյան
15567 | 1
Facebook