Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններից հետո Եվրոխորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել

14:10, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններից հետո Եվրոխորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել

Եվրոխորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել` կապված երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունների հետ:
     «Եվրոմիությունը պետք է մտածի` տնտեսական ինչպիսի պատժամիջոցներ մենք կարող ենք կիրառել ընդդեմ Թուրքիայի: Այս տարվա վերջին բարեփոխումներ են տեղի ունենալու Մաքսային միության կանոնակարգում, որի անդամ է նաև Թուրքիան: Ես չեմ կարող պատկերացնել, որ պատգամավորների և լրագրողների ձերբակալությունից հետո մենք կընդլայնենք Մաքսային միությունը»,- նշել է Շուլցը` Bild am Sonntag պարբերականի հետ զրույցում:
     Շուլցը Եվրոմիությանը հիշեցրել է նաև Թուրքիայի իշխանությունների` մահապատժի վերականգնման մտադրությունների մասին: Նա նախազգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժն, ապա Եվրոմիության անդամ դառնալու շուրջ բանակցությունները կդադարեցվեն:

3851 | 0
Facebook