Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի

11:15, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի

Թուրքիայում 2017 թվականին անց է կացվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին Դենիզլի նահանգում ելույթ ունենալու ժամանակ, գրում է Sabah-ը:

Նախարարի խոսքով` նոր սահմանադրությունը Թուրքիային հնարավորություն կտա դառնալ առավել ուժեղ տարածաշրջանում և աշխարհում: Այն նաև հնարավորություն կտա ձերբազատվել բազմաթիվ խնդիրներից, որոնք առկա են ներկայում:

Սահմանադրության փոփոխման մասին առաջին անգամ խոսել էր Ռեջեփ Էրդողանը դեռ 2011-ի ամռանը` կոչ անելով ընդդիմադիր կուսակցությունների անդամներին մասնակցել նոր սահմանադրության ստեղծման շուրջ բանացկություններին:

Սակայն Թուրքիայի ընդդիմությունը դեմ է արտահայտվել նոր սահմանադրությանը, քանի որ դրանից հետո կառավարման խորհրդարանական ձևը կփոխվի նախագահականի:

3818 | 0
Facebook