Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Թրամփին դաշինքից հրաժարվելու սպառնալիքների մասին

10:55, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Թրամփին դաշինքից հրաժարվելու սպառնալիքների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բրիտանական The Guardian պարբերականի էջերում դիմել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:

Նա նշել է, որ հանրությունն այժմ խոշորագույն սպառնալիքների առջև է կանգնած ու այժմ ժամանակը չէ կասկածի տակ դնել Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության արժեքը: Ըստ Սթոլթենբերգի` վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի համառության, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անկայունության հետևանքով անվտանգությունը «դրամատիկորեն վատացել է»: Այդ սպառնալիքների պատասխանը դարձել է սառը պատերազմից ի վեր համահավաք անվտանգության ամենամասշտաբային ամրապնդումն, ու այստեղ ԱՄՆ-ը հաստատել է իր հավատարմությունը եվրոպական անվտանգության պաշտպանության հարցում` աշխարհամասի արևելյան հատվածում ռազմական նոր ուժեր տեղակայելով:

Հիշեցնենք, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՆԱՏՕ-ն որակել է իբրև «հնացած կազմակերպություն» ու դրա անդամներին պահանջել է կատարել դաշինքի առջև ունեցած պարտավորվածությունները: Նմանօրինակ հայտարարություններից հետո ԱՄՆ-ում կարծիք է ձևավորվել, թե Թրամփը վատ է տրամադրված դաշինքի կոլեկտիվ անվտանգության կոնցեպցիային:

7780 | 0
Facebook