Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտորոլայի սպանության գործով 6 մարդ է ձերբակալվել

23:05, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Մոտորոլայի սպանության գործով 6 մարդ է ձերբակալվել

Դոնեցկի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ 6 մարդ է ձերբակալվել մոտ մեկ ամիս առաջ անջատականների հրամանատար Արսեն Պավլովի` Մոտորոլայի, սպանության իրականացման կասկածանքով: Նրանք ուկրաինական ազգայնական Misanthropic Division կազմակերպության անդամ են, որի ղեկավարներն ավելի վաղ իրենց վրա էին վերցրել սպանության կազմակերպումը, հայտնում է ria-ն:
     Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին վերելակում տեղի ունեցած պայթյունից սպանվել էր Դոնեցկի անջատականների հրամանատար Արսեն Պավլովը:
     Նախնական տվյալներով` վերելակում պայթել էր ինքնաշեն ռումբ: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այդ օրը հայտարարել էր, որ Մոտորոլայի սպանությամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «խախտել է հրադադարն ու պատերազմ հայտարարել» Դոնեցկին:

Աղբյուրը` ria.ru
5334 | 0
Facebook