Պակիստանի Բելուջիստան նահանգի մահմեդական տաճարում պայթյունի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածներին մոտակա հիվանդանոց են հասցրել:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Վերջին պայթյունն այս նահանգում որոտացել էր հոկտեմբերին` մարդատար գնացքում: