Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը պատահաբար թաղել է Ցուկերբերգին ու հարյուրավոր օգտատերերին

04:15, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Facebook-ը պատահաբար թաղել է Ցուկերբերգին ու հարյուրավոր օգտատերերին
     Ամբողջ աշխարհում հայտնի Facebook սոցիալական ցանցը սխալմամբ հայտնել է իր հարյուրավոր օգտատերերի, այդ թվում սեփական հիմնադրի՝ Մարկ Ցուկերբերգի մահվան մասին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով արտասահմանյան աղբյուրներին, որոշ օգտատերերի էջերում նախօրեին հաղորդագրություններ էին հայտնվել, որոնցում ասվում էր էջի տիրոջ մահվան մասին: Այդպիսի հաղորդագրություն էր տեղադրվել նաև Ցուկերբերգի էջում: Կատարվածը վրդովեցրել էր շատ «թաղված» օգտատերերի: Օրինակ, օգտատեր Էլլա Ռոդհեմ Դոուսոնն առաջարկել է անջատել սոցցանցը: Սակայն որոշ մարդիկ էլ կատակների առիթ դարձրեցին այս դեպքը: «Ես մտածում էի, որ Թրամփն իսկապես հաղթել է ընտրություններում, իսկ պարզվեց, որ ես ուղղակի մահացել եմ»,- գրել էր օգտատերերից մեկը:
4711 | 0
Facebook