Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարվել

18:15, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարվել
     «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարել:
     Մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը հավակնորդը պետք է ներկայացնի 2016 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի12-ը ընկած ժամանակահատվածում:
     Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 24-ին` փակ, գաղտնի քվեարկությամբ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
7069 | 0
Facebook