Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն թեստերի է հանել նոր սերնդի 3-Series-ը

00:15, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
BMW-ն թեստերի է հանել նոր սերնդի 3-Series-ը
     BMW ընկերությունը սկսել է նոր սերնդի 3-Series-ի սերիական տարբերակի ճանապարհային փորձարկումները, հաղորդում է Motor1-ը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2018-ից ոչ շուտ: Մոդելը, որը ստացել է G20 ինդեքսն, ավելի սպորտային դիզայն կստանա: Բացի այդ, մեքենան իր նախորդից զգալիորեն ավելի մեծ կլինի: Մեքենան պատրաստելու են CLAR հարթակի վրա, ինչի շնորհիվ այն ավելի թեթև կդառնա: Նոր մոդելի շարժիչային շարքի մեջ մտնելու են չորս և վեցգլանանոց բենզինային, ինչպես նաև դիզելային ագրեգատներ:
5874 | 0
Facebook