Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը շուտով կդադարի սիրել Թրամփին. The Washington Times

16:25, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը շուտով կդադարի սիրել Թրամփին. The Washington Times
     ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանելու է երկրի շահերը, ինչը երբեմն հակասելու է Ռուսաստանի շահերին: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Times-ի լրագրող Թոդ Վուդը: «Մոսկվացիները կարծում են, որ Թրամփն Ամերիկայի հետ խաղաղության երկար տարիներ կապահովի, այն, ինչ ցանկանում է երկու երկրների բնակչության մեծամասնությունը: Այդ սպասումները հիմնվում են կասկածելի ենթադրության վրա, որ Թրամփն ավելի զիջող կլինի Ռուսաստանի շահերին վերաբերվող հարցերում, նրա պահանջների և գործողությունների նկատմամբ»,- նշում է հեղինակը: Սակայն Ռուսաստանի այդ ենթադրությունը սխալական է: «Շատ շուտով մարդիկ կհասկանան, որ Թրամփն, առաջին հերթին, ազգայնական է, ինչպես և Պուտինը: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում վերադարձնել իրենց երկրներին նախկին հզորությունը: Թրամփն ուզում է վերադարձնել Ամերիկայի բարգավաճումը, հպարտությունն ու ազդեցությունը: Նա նաև ուզում է հասնել նրան, որ ԱՄՆ կրկին կարողանա բանակցել ուժի տեսանկյունից՝ տնտեսական, ռազմական և հոգեբանական պլանում»,- կարծում է Վուդը:
8725 | 0
Facebook