Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի բանակը պայքարի մեջ է մտել արևմտյան Հալեպում զինյալների վերջին հենակետի համար

14:55, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Սիրիայի բանակը պայքարի մեջ է մտել արևմտյան Հալեպում զինյալների վերջին հենակետի համար
    

Սիրիայի կառավարական զորքերը շաբաթ առավոտյան նշանակետային կրակ են բացել Հալեպի արևմուտքում գտնվող Ռաշիդին միկրոշրջանի ծայրամասերում զինյալների վերջին հենակետի վրա, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին։ Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այս գիշեր սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ միասին վերադարձրել է հսկողությունը հոկտեմբերի վերջին զինյալների կողմից քաղաքի արևմտյան մասում գրավված Ալ Ասադ թաղամասի հանդեպ։ Համատեղ ջանքերով ահաբեկիչները դուրս են մղվել նաև մոտակա Մինյան գյուղից։ Այս շաբաթ կանոնավոր զորքերին ու աշխարհազորայիններին հաջողվել է վերադարձնել հսկողությունը 1070 թաղամասի ու ռազմավարական բարձունքների նկատմամբ։ Առաջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 500 ահաբեկիչ։

3875 | 0
Facebook