Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնն է առաջարկել

16:25, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Պորոշենկոն Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնն է առաջարկել

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ավելի վաղ առաջարկել է իրեն գլխավորել երկրի կառավարությունը և «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը, փոխանցում է РИА Новости-ն՝ «Корреспондент»-ին հղմամբ:
     «Պորոշենկոն բացեիբաց առաջարկել է ինձ վարչապետի ու իր կուսակցության առաջնորդի պաշտոնը, ինչպես նաև շատ այլ բաներ: Իսկ ինչ դա ինձ կտար: Ես պետք է վազեի ինչ-որ պատգամավորի ետևից ու խնդրեի նրան քվեարկել իմ օրենքի օգտին: Իսկ պատգամավորները չէին քվեարկի, եթե ես դրա դիմաց մի բան չառաջարկեի»,- ասել է Սաակաշվիլին:
     Վերջինը նշել է, որ առաջարկել է Պորոշենկոյին վաղաժամկետ ընտրություններ անցկացնել՝ վստահ լինելով, որ ուկրաինական Ռադայի վաղաժամկետ ընտրությունները 90%-ով կնորացնեն իշխանությունը:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարել էր իր հրաժարականի մասին:
     Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնն զբաղեցնում էր 2015թ. մայիսից:

5781 | 1
Facebook