Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկու օրվա ընթացքում ԴԱԻՇ ահաբեկիչները Մոսուլում ավելի քան 60 մարդու են գլխատել. ՄԱԿ

15:30, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Երկու օրվա ընթացքում ԴԱԻՇ ահաբեկիչները Մոսուլում ավելի քան 60 մարդու են գլխատել. ՄԱԿ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներն ավելի քան 60 խաղաղ բնակչի են գլխատել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով փախստականների հարցերով վարչությանը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով` նոյեմբերի 8-ին «սպանել են Մոսուլի 40 խաղաղ բնակչի՝ Իրաքի անվտանգության ծառայություններին աջակցելու մեղադրանքով»:
     Նույն օրը` երեկոյան, այսպես կոչված` դատարանի որոշմամբ բջջային հեռախոս օգտագործելու համար հրապարակայնորեն գլխատվել է ևս մեկ մարդ:
     Բացի այդ, նոյեմբերի 9-ի երեկոյան զինյալները Մոսուլի հյուսիսում սպանել են ևս 20 խաղաղ բնակչի:

4567 | 0
Facebook