Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոսնեֆտ»-ի` ընդդեմ РБК-ի հայցի քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 12-ը

14:25, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«Ռոսնեֆտ»-ի` ընդդեմ РБК-ի հայցի քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 12-ը

Ինչպես հայտնի է, այսօր Մոսկվայի արբիտրաժային դատարանում անց էր կացվում «Ռեսնեֆտ»-ի հայցի քննությունն ընդդեմ РБК մեդիահոլդինգի, որին նավթային ընկերությունը մեղադրում է ապատեղեկատվության տարածման համար և իր հեղինակությանը հասցրած վնասի համար 3.214 միլիարդ ռուբլի է պահանջում: Սա համաշխարհային պատմության մեջ լրատվամիջոցի հանդեպ ներկայացված խոշորագույն հայցերից մեկն է:
     РБК-ի շահերի պաշտպան, փաստաբան Եվգենի Ռեզնիկը լրացուցիչ ժամանակ է պահանջել փոխհատուցման գումարի մասին պահանջն ուսումնասիրելու համար, որը «Ռոսնեֆտ»-ը ներկայացրել է դատական նիստից 2 օր առաջ:

Դատական հայցի քննությունը, դատարանի որոշմամբ, հետաձգվել է մինչ դեկտեմբերի 12-ն, ի դեպ, այդ օրը Ռուսաստանի Սահմանադրության օրն է:

3448 | 0
Facebook