Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՌԴ-ում ոգևորված են` հույսով, որ Թրամփը կդադարեցնի պատժամիջոցները». Արա Պապյան

12:00, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«ՌԴ-ում ոգևորված են` հույսով, որ Թրամփը կդադարեցնի պատժամիջոցները». Արա Պապյան
     «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահի ընտրություններին ու կարծիք հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը պայմանավորված է լինելու ձևավորվելիք թիմով, բայց որ խոստումներից հրաժարվել չի կարող, քաղաքագետի համար աներկբա է. «Հիմա նա ձևավորում է իր թիմն ու կախված նրանից` ովքեր կլինեն իր կողքին, ինչպիսի խորհուրդներ կտան, քաղաքականությունը դրանով էլ պայմանավորված կլինի: ԱՄՆ-ում նախագահի դերն այնքան էլ ազդեցիկ չէ, որքան ՀՀ-ում ու ՌԴ-ում: Այնտեղ Սենատին է վերապահված արտաքին քաղաքականության դերը, առանց նրա համաձայնության, որևէ փաստաթուղթ չի հաստատվում: Առաջին երկու տարին Թրամփի համար հեշտ կլինի, քանի որ կարողացավ Ներկայացուցչների պալատում ու Սենատում մեծամասնություն ունենալ, այնպես որ մի բան հաստատ կարող ենք ասել` աշխարհը փոխվելու է, իսկ դեպի լավը, թե վատը, պետք է սպասենք ու տեսնենք»,- նշեց նա:
     Քաղաքագետի խոսքով` ՌԴ-ում ոգևորված են Թրամփի ընտրությամբ, ինչը հասկանալի է. Քլինթոնը շարունակելու էր Օբամայի պատժամիջոցների քաղաքականությունը, իսկ քանի որ Թրամփն անկանխատեսելի է, հույս ունեն` կդադարեցնի:
4071 | 0
Facebook