Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները նվազում են

11:17, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Նավթի համաշխարհային գները նվազում են

Աշխատանքային շաբաթվա ավարտին նավթի համաշխարհային գներն անկում են գրանցում` շուկայում պահպանվող առաջարկի ավելցուկի ֆոնին:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.24%-ով և գնահատվել 45.73 դոլար:
     Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.34%-ով` գնահատվելով 44.51 դոլար:
     Համաձայն Միջազգային էներգետիկ կազմակերպության զեկույցի` հոկտեմբերին ՕՊԵԿ անդամ երկրները նախընթաց ամսվա համեմատ սև ոսկու արդյունահանման ծավալներն ավելացրել են օրական 230 հազար բարելով` գրանցելով ռեկորդային` օրական 33.83 միլիոն բարել ցուցանիշ:

3310 | 0
Facebook