Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի ներքին անձնագրերով այցելել Հայաստան

10:40, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի ներքին անձնագրերով այցելել Հայաստան
     Ինչպես հայտնի է, երեկ Հայաստան է ժամանել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր ավանդը ներդրած Նիկոլայ Ռիժկովը, ով ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: Ռիժկովին ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է վարչապետը:
     Նիկոլայ Ռիժկովի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում:
     Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը:
6763 | 0
Facebook