Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վերջերս ես հայտարարել էի, որ պատրաստ եմ մահանալ, իրականում մտադիր եմ ապրել հավերժ». մահացել է Լեոնարդ Քոենը

12:55, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«Վերջերս ես հայտարարել էի, որ պատրաստ եմ մահանալ, իրականում մտադիր եմ ապրել հավերժ». մահացել է Լեոնարդ Քոենը

Այս գիշեր կյանքից հեռացել է կանադացի երգիչ, երաժիշտ, բանաստեղծ և արձակագիր Լեոնարդ Քոենն: Այդ մասին հաղորդվել է երգչի ֆեյսբուքյան էջում:
     «Խոր ցավով հայտնում ենք, որ լեգենդար պոետ, երաժիշտ և արտիստ Լեոնարդ Քոենը հեռացել է մեզնից: Մենք կորցրինք ամենահարգարժան մտածողներից մեկին»,- ասվում է հայտարարության մեջ:
     Քոենն 82 տարեկան է եղել: Մահից մոտ մեկ ամիս առաջ` հոկտեմբերին, ռոք երաժիշտը թողարկել է իր 14-րդ ալբոմը` «You Want It Darker» անվամբ:
     «Վերջերս ես հայտարարել էի, որ պատրաստ եմ մահանալ: Ես փոքր-ինչ չափազանցրել էի: Իրականում ես մտադիր եմ ապրել հավերժ»,- ասել է երաժիշտն իր վերջին ալբոմի շնորհանդեսի ժամանակ:
     Բազմաթիվ երգերից բացի, Քոենը հեղինակել է 2 վեպ և բանաստեղծությունների մի քանի ժողովածու է թողարկել: 2002թ. նա ստացել է Կանադայի բարձրագույն պարգևը: 2010-ին նա արժանացել է «Գրեմմի»-ի:

11577 | 0
Facebook