Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Տարվա կանաչ ավտոմեքենա» կոչման հավակնորդները

02:05, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնի են «Տարվա կանաչ ավտոմեքենա» կոչման հավակնորդները

Հայտնի են տարվա ամենաբնապահպանական ավտոմեքենայի կոչման հինգ հավակնորդները: Համապատասխան ցուցակը կազմվել է Green Car Journal պարբերականի կողմից: Հաղթողը հայտարարվելու է նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում կայանալիք ավտոսրահում:
     Հեղինակավոր մրցույթի հավակնորդներն են՝ BMW 330e iPerformance-ը, Chevrolet Bolt-ը, Chrysler Pacifica-ն, Kia Optima-ն և Toyota Prius Prime-ը: Ընդ որում միակ էլեկտրական ավտոմեքենան այս մոդելների մեջ Bolt-ն է:
     Հիշեցնենք, որ անցյալ տարի առաջին տեղը գրավել էր Chevrolet Volt էլեկտրաքարն, իսկ նախանցյալ տարի՝ BMW i3-ը:

5639 | 0
Facebook