Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն սկսել է CH-R քրոսովերի սերիական արտադրությունը

01:10, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Toyota-ն սկսել է CH-R քրոսովերի սերիական արտադրությունը

Toyota ընկերությունն սկսել է CH-R քրոսովերի սերիական արտադրությունը: Ավտոմեքենան հավաքվում է Թուրքիայի գործարանում, որտեղ արտադրվում են նաև Corolla և Verso մոդելները:
     Եվրոպայում մեքենայի վաճառքը պետք է մեկնարկի մինչև աշնան վերջ: Մեքենայի հիմնական մրցակիցներն են անվանվում Honda HR-V, Nissan Juke, Mazda CX-3 և Opel Mokka-ն:
     Քրոսովերի երկարությունը կազմում է 4360մմ, իսկ լայնությունը՝ 1795մմ: Անվաբազայի չափը հավասար է 2640մմ, բեռնախցիկի տարողությունը՝ 370լ: Մեքենան կառուցվել է TNGA (Toyota New Global Architecture) նոր մոդուլային հարթակի վրա:
     C-HR-ն առաջարկվելու է սրահի երեք գունային լուծմամբ՝ մուգ մոխրագույն, սև-երկնագույն և սև-շագանակագույն: Ավտոմեքենան ստացել է 8-դյույմանոց սենսորային էկրան, HMI (Human Machine Interface) մոդեռնացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ, բարելավված նավիգացիոն համակարգ:
     Նորույթը կոմպլեկտավորվում է 1,2-լիտրանոց չորս գլանով բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 114 ձիաուժ: Շարժիչն աշխատում է 6-աստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ:

6470 | 0
Facebook