Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ ակնկալիքներ ունի Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփից. Time

16:00, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Ի՞նչ ակնկալիքներ ունի Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփից. Time

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բան չի ակնկալում Դոնալդ Թրամփից, որը ցնցել է աշխարհն ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակով: Նախկինում Պուտինին արդեն հիասթափեցրել են ԱՄՆ նոր նախագահներն, այդ պատճառով չորեքշաբթի օրը ՌԴ նախագահը բավականին զգուշավոր էր և մեծ հույսեր չէր տածում ԱՄՆ-ի հետ արագ մերձեցման կապակցությամբ»,- գրում է Time-ի թղթակիցը:
     «Մենք հասկանում ենք և հաշվետու ենք, որ դա հեշտ ուղի չի լինելու՝ հաշվի առնելով այն դեգրադացիան, որում, դժբախտաբար, գտնվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն»,- ասել է Պուտինը՝ շնորհավորելով Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
     «Նախընտրական արշավից հետո, որի ընթացքում Թրամփը հաճախ խոստանում էր բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ԱՄՆ նորընտիր նախագահն, ամենայն հավանականությամբ, մի շարք զիջումներ կանի Ռուսաստանին՝ իր խոստումը կատարելու համար»,- ենթադրում է հեղինակը: Այդ թվում կարող են վերանալ Ուկրաինայի գծով պատժամիջոցները, Ռուսաստանի սահմաններից կարող են հեռացվել ՆԱՏՕ-ի զորքերը և կրճատվել հակահրթիռային պաշտպանվածության համակարգերը Եվրոպայում, գրում է նա:
     «Ընդհանուր առմամբ` մենք աշխատում ենք` ելնելով այն բանից, որ մեր երկրները պարբերաբար ընդդիմանում են միմյանց, և դա կշարունակվի, անկախ նրանից, թե ով կլինի երկրի առաջնորդը»,- կարծում է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:
     Սակայն վերջինն ընդունել է, որ Թրամփն առանձնանում է ընդհանուր ֆոնի վրա: ԱՄՆ-ի և ոչ մի նախագահ տեսանելի անցյալում չի արտահայտել ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական ակտիվությունն ամբողջ աշխարհում շեղելու այդքան հստակ ցանկություն:
     Դժվար թե Թրամփը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում զբաղվի միջազգային հարաբերությունների խնդիրներով, կարծում է ռուս-ամերիկյան հարաբերությունների փորձագետ Ալեքսանդր Կոնովալովը: «Ուկրաինայի և Սիրիայի շուրջ խնդիրները կպահպանվեն,- համարում է նա:- Ոչ ոք դեռ լուրջ ելք չի առաջարկել երկու ճգնաժամներից»:

8085 | 0
Facebook