Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 41 մլրդ ԱՄՆ դոլար են կորցրել Թրամփի հաղթանակի պատճառով

12:45, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 41 մլրդ ԱՄՆ դոլար են կորցրել Թրամփի հաղթանակի պատճառով

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 41 մլրդ ԱՄՆ դոլար են կորցրել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Այս մասին վկայում է Bloomberg գործակալության վիճակագրությունը: Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով, օրինակ, Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, զրկվել է 5,1 մլրդ դոլարից:
     Նշվում է, որ մեքսիկական պեսոյի փոխարժեքի՝ 12%-ով անկման կապակցությամբ Սլիմի կարողությունը նվազել է 9,2%-ով:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից հետո ներդրողներն սկսել են վաճառել բաժնետոմսերը և զարգացող երկրների տարադրամները՝ շտապելով ձեռք բերել ավանդական պաշտպանողական ակտիվներ՝ թանկարժեք մետաղներ ու ճապոնական տարադրամ:
    
    

11092 | 0
Facebook