Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի հաղթանակից հետո Քալիֆորնիայի բնակիչները ցանկանում են դուրս գալ ԱՄՆ կազմից

12:35, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփի հաղթանակից հետո Քալիֆորնիայի բնակիչները ցանկանում են դուրս գալ ԱՄՆ կազմից

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում, որտեղ ընտրողների կոլեգիայի ձայներով հաղթել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով քվեարկություն կազմակերպել ԱՄՆ կազմից դուրս գալու համար:

Twitter-ում Brexit-ի օրինակով արագորեն տարածվում է #Calexit հեշթեգը: Օգտատերերը խոսում են այն մասին, որ վաղուց ժամանակն է` Քալիֆորնիան առանձին պետություն դառնա:
     Օգտատերերից ոմանք գրում են, որ ԵՄ-ում նոր-նոր տեղ է բացվել Քալիֆորնիայի համար, ոմանք էլ նշում են, որ իրենք այլևս ոչ թե ԱՄՆ-ի, այլ Քալիֆորնիայի քաղաքացի են:
    
    

4679 | 9
Facebook