Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հինգ մարդ է վիրավորվել Սիեթլում Թրամփի դեմ ցույցի մոտակայքում հնչած կրակոցներից

12:15, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Հինգ մարդ է վիրավորվել Սիեթլում Թրամփի դեմ ցույցի մոտակայքում հնչած կրակոցներից

Անհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքում՝ այն վայրի մոտակայքում, որտեղով անցնելիս են եղել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցի մասնակիցները: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչները Twitter-ում, վնասվածք է ստացել հինգ մարդ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Վիրավորներին բժշկական օգնություն է տրամադրվում, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Twitter-ում հրապարակված քաղաքի ոստիկանական վարչության հաղորդագրությունում ասվում է սակայն, որ կրակոցները կապ չունեն Թրամփի ընտրվելու դեմ անցկացված ցույցի հետ:

Ինչպես արդեն հայտնել ենք, հազարավոր ամերիկացիներ երկրի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակի դեմ:

Մասնավորապես՝ Նյու Յորքում և Չիկագոյում բողոքի ակցիա են կազմակերպել հազարավոր մարդիկ, իսկ Ֆիլադելֆիայում և Բոստոնում՝ հարյուրավոր: Նմանատիպ ակցիաներ են անցկացվելու նաև Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Օքլենդում:

6395 | 1
Facebook