Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունն առաջնագծում

10:25, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Իրադրությունն առաջնագծում
     Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց:
    
     Ինչպես տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
5162 | 0
Facebook