Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ մեկնումը Բաքու ապտակ է Սերժ Սարգսյանին». Սյուզան Ջաղինյան

16:10, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
«Իմ մեկնումը Բաքու ապտակ է Սերժ Սարգսյանին». Սյուզան Ջաղինյան

Որպես լրագրող և երաժիշտ ներկայացող Սյուզան Ջաղինյանն, ով երեկ մեկնել էր Բաքու, հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az-ին: Հարցազրույցում նա նախ շնորհակալություն է հայտնում կայքին` ասելով, թե Սարգսյանի ռեժիմը ճնշում է Հայաստանում հնչած ցանկացած այլակարծություն, խախտում է քաղաքացիական և մարդկային իրավունքները:

Ըստ նրա` իր մեկնումը Բաքու ապտակ է Սերժ Սարգսյանին: «Սարգսյանը ծաղրում ու հալածում է հայ ժողովրդին: Նա նախագահ չէ, այլ օկուպանտ: Նա և Քոչարյանը 2008-ին ցեղասպանություն են իրագործել հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ ինձ Հայաստանի իշխանությունները թողել են առանց գոյատևման միջոցների, ինչպես և` ամբողջ ժողովրդին: Ես դեռ ողջ` իմ ձեռքն են տվել իմ մահվան թուղթը: Իսկ երբ ես սկսեցի գրել Haqqin.az-ին, ճնշման նոր ալիք սկսվեց իմ դեմ»,- ասել է Ջաղինյանը:

16578 | 12
Facebook