Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն ինչ անելու եմ՝ ուզածիս հասնելու համար». Մխիթարյանը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ստեղծված իրավիճակի մասին

15:15, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
«Ամեն ինչ անելու եմ՝ ուզածիս հասնելու համար». Մխիթարյանը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ստեղծված իրավիճակի մասին

Այսօր կայացած ՅՈւՆԻՍԵՖ-ի միջոցառումից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսեց Անգլիայում իր կյանքի և ակումբում ստեղծված իրավիճակի մասին․

«Ամեն ինչ շատ լավ է: Չնայած քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել՝ այնտեղ հասնելու համար և, կարծում եմ, ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս և առաջ շարժվել: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել՝ այնտեղ հասնելու համար: Ամեն ինչ ջուրը կընգնի։ Փորձում եմ իմ մեջ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ՝ իմ ուզածին հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

5990 | 0
Facebook