Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Պուտին

15:30, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար, փոխանցում է Вести.Ru-ն:
     «Ռուսաստանը պատրաստ է անել ամեն անհրաժեշտը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կայուն հետագծի վրա վերադարձնելու համար»,-ասել է Պուտինն` ընդգծելով, որ դա հեշտ ուղի չի լինելու:
     «Մենք լսել ենք դեռ ԱՄՆ նախագահի թեկնածուի նախընտրական հայտարարությունները, որոնք ուղղված էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը: Մենք հասկանում ենք և հաշվետու ենք, որ դա հեշտ ուղի չի լինելու՝ հաշվի առնելով այն դեգրադացիան, որում, դժբախտաբար, գտնվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

4121 | 0
Facebook