Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել Թրամփի նախագահության դեմ. The Guardian

14:50, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել Թրամփի նախագահության դեմ. The Guardian
     Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի դեմ բողոքի ցույցեր են սկսվել Օքլենդում, Լոս Անջելեսում, Պորտլենդում և Նյու Յորքում: Այս մասին գրում է The Guardian-ը: Նշվում է, որ Քալիֆորնիայի համալսարանի հազարավոր ուսանողներ դուրս են եկել փողոցներ ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու: Բողոքի ցույցի անցկացման վայր է ժամանել ոստիկանությունը, բացի այդ օդում ուղղաթիռ է պտտվում: Իսկ Օքլենդում ցուցարարները փողոցի մեջտեղում ոչ մեծ խարույկ են վառել: Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Քալիֆորնիա նահանգի Դեվիս քաղաքում, Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի դիմաց:
     Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Թրամփի հաղթանակն ակնհայտ է դարձել Վիսկոնսինում ձայների հաշվարկից հետո: Այդ նահանգում նա հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնից ավելի:
Աղբյուրը` politkuhnya.info
5799 | 0
Facebook