Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թրամփի հարաբերությունները և՛ թուրք-ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ շատ լավ են, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար». Դ. Սանասարյան

15:40, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
«Թրամփի հարաբերությունները և՛ թուրք-ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ շատ լավ են, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար». Դ. Սանասարյան

ԱՄՆ նախընտրական ու ընտրական պրոցեսները ցույց տվեցին, որ ԱՄՆ քաղաքական էստաբլիշմենթն իր վատագույն շրջանն է անցնում 21-րդ դարում: Քաղաքացիները հոգնել են ստեղծված իրավիճակից և այս ընտրություններով ամրագրեցին, որ քաղաքական էլիտան բավականին հեռացել է իրենցից:
     Մեծամասնությունը նախընտրեց ռասիստ ու ֆաշիստ, միլիարդատեր Թրամփին ու դրանով ապտակեց քաղաքական ողջ դաշտին:
     Իմ համար ԱՄՆ թեկնածուներից հոգեհարազատը Բըրնի Սանդերսն էր, ով չդարձավ դեմոկրատների թեկնածուն:
     Եթե նայենք մեր տեսանկյունից` թե Քլինտոնը, թե Թրամպը Հայաստանի համար ցանկալի թեկնածուներ չէին, երկուսն էլ մեր թշնամիների բարեկամներն էին, իսկ Թրամփի հարաբերությունները և թուրք-ադրբեջանական, և ռուսական կողմի հետ շատ լավ է, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար: Մի հայտնի խոսք կա. երբ շան ու կատվի մեջ դաշինք է ձևավորվում, ապա դա ուղղված է խոհարարի դեմ: Էնպես որ ռուս-թուրքական տանդեմի դեմն առնող ԱՄՆ-ն միգուցե թուլացնի իր դիրքերը ու դա վատ կլինի հենց մեր համար:
     Ամեն դեպքում ԱՄՆ-ն այն երկիրն է, որ ընտրութուններն արտացոլում են երկրի քաղաքացիների շահերը, մենք պետք է մտածենք մեր երկրի մասին: Մեր երկրիը շարունակում է ղեկավարվել ՀՀԿ կողմից, մեզ առաջնայինը պետք է սա հուզի:

8271 | 3
Facebook