Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քնարահավերը ճշգրտությամբ արտաբերում են ցանկացած ձայն

21:00, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Քնարահավերը ճշգրտությամբ արտաբերում են ցանկացած ձայն

Քնարահավերն ապրում են Ավստրալիայում։ Այս թռչունների արուներն իսկական երաժիշտներ են։ Դրանք ճշգրտությամբ կարող են արտաբերել ավելի քան 20 տարբեր թռչունների ձայներ։ Բացի այդ, քնարահավերը կարող են կրկնօրինակել իրենց լսած ամեն մի ձայնը` շտապօգնության մեքենայի, սղոցի և այլն։ Իսկ լավագույն ձայներն այս թռչունները կիրառում են էգերին գրավելու համար։

Քնարահավերի արուները շլացնող տեսք ունեն։ Երգելուց առաջ նրանք մաքրում են շրջակայքը` վերածելով այն յուրօրինակ բեմի։ Իսկ երգելու պահին լայն տարածում են փարթամ պոչերը, որոնց փետուրները մոտ 70 սմ երկարություն ունեն։

Ինչպես բոլոր երգեցիկ թռչունների, այնպես էլ քնարահավերի ձայնալարերը հատուկ կառուցվածք ունեն։ Դրանք կազմված են քիչ թվով մկաններից և շատ ճկուն են։ Հնարավոր է` հենց դրանով էլ պայմանավորված են այս թռչունի երաժշտական բացառիկ ունակությունները։

8184 | 0
Facebook