Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ո՞վ է ԱՄՆ նոր առաջին տիկինը

13:00, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Ո՞վ է ԱՄՆ նոր առաջին տիկինը
     Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը` հավաքելով 276 ձայն: Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն իսկ ընդունել է ընտրություններում իր պարտությունը:

     Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ առաջին տիկին է դարձել Մելանյա Թրամփն, ով հանրահայտ մոդել է: Նա ծնվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության համեստ ընտանիքներից մեկում:
Մելանյան, որոշելով, որ իր գեղեցիկ մարմնից առավել շահեկան բան գտնել հնարավոր չէ, մոդելային կարիերա է սկսել 16 տարեկանում: Սկզբնական շրջանում միայն լուսանկարվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, սակայն Թրամփի հետ ամուսնությունից հետո հրաժարվել է մերկ նկարահանումներից:

     Ի դեպ, Մելանյա և Դոնալդ Թրամփերի ամուսնությունը տեղի է ունեցել 2005-ին, 2006-ին ծնվել է նրանց որդին` Բարոն Ուիլյամ Թրամփը:

     Հատկանշական է, որ զույգի հարսանիքին ներկա է եղել նաև նախագահի մյուս՝ արդեն պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնն ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ։
20870 | 0
Facebook