Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կան զատիկների տեսակներ, որոնք ձմեռում են շների երախում

02:10, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Կան զատիկների տեսակներ, որոնք ձմեռում են շների երախում

Գոյություն ունեն բզեզներ, որոնք կարող են տեղավորվել շների երախում ու այնտեղ ձմեռել: Սա շատ վատ է անդրադառնում շների առողջության վրա, կարող է անգամ վարակների ու սատկելու պատճառ դառնալ: Այդ բզեզները զատիկների տեսակ են, նրանք պատրաստ են ամեն ինչի` միայն թե վերապրեն ձմեռը:

Այս բզեզները կարողանում են ոչ միայն խայթել, այլև արտազատել հատուկ նյութ, որը թույլ է տալիս նրանց մնալ ցանկացած մակերևույթի: Այդ պատճառով շան երախից դրանց հեռացնելը շատ դժվար է ու անհրաժեշտ է անասնաբույժի օգնությունը:

Անասնաբույժները խորհուրդ են տալիս, եթե սիրելի տնային կենդանին իրեն թույլ է զգում, բերանից առատ թքարտադրություն կա, ապա ստուգեք նրա վերին քիմքը: Հնարավոր է` վատ զգացողության պատճառը ձմեռող զատիկներն են:

15376 | 0
Facebook