Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզչի անունը

23:35, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնի է «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզչի անունը

Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Պիոլին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 51-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2018-ի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը պաշտոնանկ է արվել նոյեմբերի 1-ին։

Նշենք, որ Պիոլին գլխավորել է մի շարք իտալական ակումբներ՝ «Բոլոնիա»-ն, «Կիևո»-ն, «Պարմա»-ն, «Պալերմո»-ն և «Լիացիո», որը նա լքել էր 2016-ի ապրիլին։

Նշենք նաև, որ այս պահին «Ինտեր»-ը 17 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է։

Ստեֆանո Պիոլի
Ստեֆանո Պիոլի
8547 | 0
Facebook