Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիլարի Քլինթոնի հաղթանակի սպասումով` նավթը թանկանում է

17:45, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Հիլարի Քլինթոնի հաղթանակի սպասումով` նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գներն աճում են` ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի սպասումով:
     Կեսօրից հետո եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 46.42 դոլարի` 0.63%-ով ավելի: Աներիկյան նավթի 1 բարելը գնահատվում է 45.07 դոլար` 0.4%-ով ավելի:
     Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանկի սպասումը նպաստում է ավելի ռիսկային ակտիվների, ինչպիսին, օրինակ` նավթն է, նկատմամբ պահանջարկի աճը: Այս թեկնածությունն, ի տարբերություն մրցակից Հանրապետական Դոնալդ Թրամփի, բիզնես գործունեության հետագա ծավալման համար ավելի կանխատեսելի է:
     Հավելենք, որ ԱՄՆ-ում արդեն տրվել է նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկը:

4360 | 0
Facebook