Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի տնտեսությանը կառուցվածքային դեգրադացիա է սպասվում. փորձագետներ

16:20, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի տնտեսությանը կառուցվածքային դեգրադացիա է սպասվում. փորձագետներ

Ռուսաստանի տնտեսությունը «պարզեցվում է» և կառուցվածքայնորեն դեգրադացվում: Այդպիսի եզրակացության են եկել Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Զարգացման կենտրոնի փորձագետները:
     Ինչպես նշել են վերլուծության հեղինակները, այդպիսի միտման մասին կարելի է խոսել, քանի որ ռուսական տնտեսության հումքային հատվածները պատմական առավելագույնին են հասել՝ ոչ հումքային հատվածներում բացասական կամ հարթ միտումների պահպանման դեպքում:
     Փորձագետները նշել են, որ 2016թ. երրորդ կիսամյակում 2014թ. մինչճգնաժամային երրորդ կիսամյակի համեմատ աճել է տնտեսության ընդամենը երեք հատված՝ գյուղատնտեսությունը (6,6%-ով), օգտակար հանածոների արդյունահանումը (3,6%) և բեռնաշրջանառությունը (3,4%): Մնացած բոլոր հատվածները կրճատվել են: Ընդ որում, ճգնաժամի ժամանակ հումքային հատվածները միջինում ավելացել էին 4%-ով, ոչ հումքայինները՝ նվազել 9,3%-ով:
     Հեղինակները կանխատեսում են, որ 2016թ. ՌԴ ՀՆԱ-ն կկրճատվի 0,9%-ով, իսկ միտումների նորմալացումն ակնկալվում է միայն հաջորդ տարի: Համեմատության համար Տնտեսական զարգացման նախարարությունում համարում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով ՌԴ տնտեսական անկումը կկազմի 0,5-0,6%:
     2017-ին, ինչպես ակնկալում են Տնտեսական զարգացման նախարարությունում, Ռուսաստանի ՀՆԱ-ն «բազային» սցենարով (1 բարել նավթի գինը 40 դոլարի դեպքում) կաճի 0,6%-ով, իսկ «բազային պլյուս» սցենարով (1 բարելը` 48 դոլար)՝ 1,1%-ով: Մինչդեռ մինչև 2035թ. երկարաժամկետ կանխատեսմամբ` Ռուսաստանին 20-ամյա լճացում է սպասվում:

4476 | 0
Facebook