Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանել է մրցավարին՝ դեղին քարտ ցույց տալու համար

15:10, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանել է մրցավարին՝ դեղին քարտ ցույց տալու համար

Մեքսիկայի Տուլանսինգո քաղաքում սիրողական լիգայի հանդիպման ընթացքում թիմերից մեկի ֆուտբոլիստ Ռուբեն Ռիվերա Վասկեսը սպանել է 59-ամյա մրցավար Վիկտոր Տրեխոյին։ Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։ Վասկեսը դեղին քարտ է ստացել գլխավոր մրցավարից, ինչից հետո մոտեցել է նրան և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին։ Ստացած հարվածից մրցավարը տեղում մահացել է։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ֆուտբոլիստն, օգտվելով ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, լքել է դեպքի վայրը։ Նրան փնտրում են օրինապահ մարմինները:

11849 | 0
Facebook