Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմության մեջ առաջին անգամ խուզարկվել է Samsung-ի գրասենյակը

13:05, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Պատմության մեջ առաջին անգամ խուզարկվել է Samsung-ի գրասենյակը

Հարավային Կորեայի դատախազությունը պատմության մեջ առաջին անգամ խուզարկում է իրականացրել Samsung Electronics ընկերության` Սեուլում գտնվող գրասենյակում: Խուզարկումը կապված է երկրի նախագահ Փակ Կըն Հեի և նրա ընկերուհու` Չհվե Սուն Սիլի շուրջ հասունացած սկանդալի հետ, գրում է «Ռենհափ»-ը:

Ենթադրվում է, որ Samsung-ը Գերմանիա է փոխանցել է 3 միլիոն դոլար` որպես Չհվեի դստեր ձիասպորտի ուսման վճար:

Քաղաքական սկանդալը Կորեայում հասունացել էր անցած շաբաթ: Դրանում խառնված է նաև նախագահի մոտ ընկերուհին, ով, չզբաղեցնելով ոչ մի պաշտոնական դիրք, խառնվել է պետական գործերին` հետապնդելով անձնական նպատակներ: Մասնավորապես հայտնի է դարձել, որ նա խմբագրել է նախագահի խոսքերը ելույթներից առաջ, ազդեցություն է գործել նախագահի վրա` անձնական և կոմերցիոն նպատակներով: Ցոյ Սուն Սիլը ձերբակալված է, իսկ սկանդալի պատճառով Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել` – 5%:

8305 | 0
Facebook