Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ն նոր սերնդի A5 և S5 կաբրիոլետներ է ներկայացրել

23:10, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Audi-ն նոր սերնդի A5 և S5 կաբրիոլետներ է ներկայացրել

Audi ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի A5 և S5 կաբրիոլետները: Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կմեկնարկի 2017թ. մարտին:
     Ավտոմեքենաները փափուկ ծալովի տանիք են ստացել: Տանիքն ավտոմատ կերպով բարձրանում է 15 և հավաքվում՝ 18 վայրկյանում: Ծալվող տանիքը կառավարելի է մինչև 50կմ/ժ արագության դեպքում:
     Նորույթները կառուցվել են MLB Evo հարթակի վրա՝ ալյումինի և կոմպոզիտային նյութերի ակտիվ կիրառմամբ, ինչի շնորհիվ մեքենաները զգալիորեն թեթև են դարձել:
     A5-ի բաց տարբերակն ստացել է 2,0-լիտրանոց բենզինային շարժիչ, որի հզորությունը կազմում է 252 ձիաուժ: Շարժիչների շարքի մեջ մտել են նաև 2,0 և 3,0 լիտր ծավալով երկու դիզելային շարժիչները, որոնց հզորությունը կազմում է համապատասխանաբար 190 և 218 ձիաուժ:
     S5 սպորտային կաբրիոլետը կոմպլեկտավորել են 3,0 –լիտրանոց V6 շարժիչով, որի հզորությունը կազմում է 354 ձիաուժ: Մինչև 100կմ/ժ մեքենան զարգացնում է 5,1 վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 250կմ/ժ:

12330 | 0
Facebook