Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովակ Ջոկովիչը զիջեց դիրքերը. հայտնի է աշխարհի նոր առաջին ռակետի անունը

15:00, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Նովակ Ջոկովիչը զիջեց դիրքերը. հայտնի է աշխարհի նոր առաջին ռակետի անունը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը լքել է ATP դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ջոկովիչը երկրորդն է՝ բրիտանացի թենիսիստ Էնդի Մառեյից հետո։ Փարիզի մրցաշարին երեկ տոնած հաղթանակից հետո, Մառեյը վաստակել է 1000 միավոր, առաջ է անցել Ջոկովիչից։ Նշենք, որ 29-ամյա բրիտանացին կարիերայի ընթացքում առաջին անգամ է գլխավորել դասակարգման աղյուսակը։ Մինչ այդ 122 շաբաթ առաջին հորիզոնականում էր Ջոկովիչը։

Նշենք, որ Մառեյն այս մրցաշրջանի ընթացքում հաղթել է «Ուիմբլդոն»-ը, Ռիոյի օլիմպիական խաղերը, Հռոմի, Շանհայի և Փարիզի «Մաստերս» մրցաշարն, ինչպես նաև հասել է Ավստրալիայի բաց առաջնության և «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչ։

Էնդի Մառեյ
Էնդի Մառեյ
7740 | 0
Facebook