Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղցկեղից ախտահարված ոսկորը հանել են, մաքրել, ճառագայթահարել ու վերադարձրել իր տեղը. օստեոսարկոմայի բուժման նոր մեթոդ է կիրառվել

19:10, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
Քաղցկեղից ախտահարված ոսկորը հանել են, մաքրել, ճառագայթահարել ու վերադարձրել իր տեղը. օստեոսարկոմայի բուժման նոր մեթոդ է կիրառվել

Օստեոսարկոմայի բուժման յուրահատուկ վիրահատություն է անցկացվել Մյունխենում: Սովորաբար ոսկրային հյուսվածքի չարորակ ախտահարումն օրգանիզմից հեռացվում է ոսկրի հեռացմամբ և դրա տեղը պրոթեզի տեղադրմամբ: Սակայն օտարածին մարմինը դժվարությամբ է ընդունվում օրգանիզմի կողմից` առաջացնելով բազում բարդություններ: Մյունխենի Տեխնիկական համալսարանի հիվանդանոցի 16-ամյա պացիենտի պարագայում կիրառվել է բոլորովին նոր մեթոդ: Օրթոպեդիկ բաժանմունքի մասնագետներն ազդրային ոսկրի 18 սանտիմետրանոց ախտահարված հատվածը հանել են, մեխանիկական եղանակով հեռացրել են դրա վրայից ուռուցքի բոլոր մասնիկները, ենթարկել 10 րոպեանոց ճառագայթահարման, այնուհետև վերադարձրել են նախնական տեղը:

Այս տեխնոլոգիայում ամենադժվարը հեռացված և վերադարձված ոսկրի կենսագործունեությունը վերականգնելն է: Դրա համար պացիենտի խողովակավոր ոսկրի մի հատված` արյունատար անոթներով հանդերձ, տեղադրել են ոսկրի դատարկ հատվածներում` այն միացնելով արյան տվյալ հատվածի շրջանառությանը:

Վիրահատոթյունը տեղի է ունեցել 2016-ի հուլիսին, սակայն դրա մասին բարձրաձայնվել է միայն հիմա, երբ կարելի է անվերապահորեն խոսել դրա արդյունավետության մասին:

7162 | 0
Facebook