Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի օգնականներն արգելել են նրան գրառումներ կատարել Twitter-ում

10:40, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Թրամփի օգնականներն արգելել են նրան գրառումներ կատարել Twitter-ում

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականներն արգելափակել են թեկնածուի հասանելիությունը Twitter սոցկայքի իր միկրոբլոգին: Այս մասին հայտնում է The Hill լրատվականը:

Նշվում է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ էքսցենտրիկ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է իր միկրոբլոգը քաղաքական մրցակիցների վրա «ցեխ շպրտելու» համար, ինչպես նաև դրա միջոցով մի շարք հարցերի շուրջ իր հակասական տեսակետներն է հայտնում ընտրողներին:

Հայտնի է, որ Twitter-ում, որտեղ Թրամփն ունի ավելի քան 13 մլն հետևորդ, հանրապետականների թեկնածուն վիրավորել է 200-ից ավելի մարդու ու պետությունների: Իր միկրոբլոգում նա անդրադարձել է ոչ միայն ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններին, այլև մի շարք ԶԼՄ-ների, ընկերությունների ու երկրների:

Օրինակ՝ Չինաստանը Թրամփն անվանել է «սարսափելի պետություն», ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ «թույլ և անարդյունավետ», իսկ The Wall Street Journal պարբերականը՝ «թաբլոիդի պես մի բան»: Սակայն վիրավորանքների շարքում բացարձակ առաջատար է նախագահական մրցապայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնն, ում վերաբերյալ Թրամփն արել է 300-ից ավելի քննադատական գրառում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են վաղը` նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

5929 | 0
Facebook