Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մյունխենում պատ կկառուցվի փախստականների կացարանը բնակելի տներից բաժանելու համար

21:30, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Մյունխենում պատ կկառուցվի փախստականների կացարանը բնակելի տներից բաժանելու համար
     Մյունխենում ձայնամեկուսիչ պատ կկառուցվի (Բեռլինի պատից բարձր) բնակելի տները փախստականների համար կառուցվող կացարաններից բաժանելու համար, գրում է Die Welt-ը: Նոյպերլախ շրջանի իշխանությունները որոշումը կայացրել են բնակիչների պահանջներից ելնելով: Թեպետ մերձակա բնակելի տները գտնվում են կացարանից 25 մ հեռավորության վրա, այնուամենայնիվ, բնակիչները պնդել են, որ ձայնամեկուսիչ պատ կառուցվի: Նրանցից մի քանիսն էլ նույնիսկ դիմել են դատական մարմիններին` փախստականների համար կառուցվող կացարանի շինարարությունը դադարեցնելու համար:
     Նշենք, որ կացարանը նախատեսված է փախստական 160 երիտասարդի, նաև` առանց մեծահասակների ուղեկցությամբ Գերմանիա ժամանած պատանիների համար:
4463 | 0
Facebook