Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացին իր ֆերմայում մի կնոջ է պահել շղթայակապ վիճակում և 13 տարվա ընթացքում 7 սպանություն գործել

17:25, կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.
Ամերիկացին իր ֆերմայում մի կնոջ է պահել շղթայակապ վիճակում և 13 տարվա ընթացքում 7 սպանություն գործել

ԱՄՆ Հարավային Քարոլինա նահանգում բնակվող ֆերմեր Թոդ Քոլհեփն անցած հինգշաբթի ձերբակալվել և հետո խոստովանել է, որ իր ֆերմայում մի կնոջ է պահել շղթայակապ վիճակում և 13 տարվա ընթացքում 7 սպանություն է գործել: Երեկ տղամարդը խոստովանել է, որ 2003թ. Չիզնի ավանի մոտոցիկլետների խանութում 4 մարդու է սպանել: Տղամարդը ցույց է տվել նաև իր կողմից սպանված 2 այլ անձանց գերեզմանները, որոնք գտնվել են իր հողատարածքում:

Ամերիկացի ֆերմերի վերջին զոհը եղել է 32-ամյա Չարլզ Քարվերն, ում մարմինը հայտնաբերվել է Քոլհեփի կալվածքում, որի տարածքը հասնում է 40 հեկտարի:

Հաղորդվում է, որ վերջին զոհը` Չարլզ Քարվերն ու նրա ընկերուհին` 30-ամյա Կալա Բրաունն, անցած տարվա օգոստոսից անհետ կորած էին համարվում:

Ոստիկանությունը հինգշաբթի օրը ստացած տեղեկատվությունը ստուգելու համար եկել է Թոդ Քոլհեփի ֆերմա: Նրանք հայտնաբերել են մետաղական կոնտեյներ, որի դուռը փակված է եղել կողպեքով: Այնտեղից ճիչեր են լսվել: Կոնտեյների դուռը բացելով` իրավապահները հայտնաբերել են Կալա Բրաունին` վզից շղթա կապած:

«Դա հրեշավոր վայր էր, այն էլ` շոգին. ոʹչ լույս կար, ոʹչ լուսամուտ, օդի ոʹչ մի շարժ»,- ասել է ոստիկանության շերիֆը:

Կինը պատմել է, որ Թոդ Քոլհեփն ընկերոջն սպանել է իր աչքի առաջ:

Պարզվել է, որ Քոլհեփը նախկինում մեղադրվել է նաև սեռական բնույթի հանցագործությունների համար:

11071 | 0
Facebook